Կոպիրկին․ Ռազմական որոշ պայմանագրերի մասով իրոք խնդիրներ կան, նոր պայմանագրերի կնքումը քննարկվում է22 դեկտեմբերի 2023 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերն իրագործվել են ժամանակին և որակով, սակայն որոշ պայմանագրերի հետ կապված խնդիրներ կան։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ «Որոշ առանձին պայմանագրերի մասով իրոք որոշ խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի պարտավորությունների կատարման հետ, սակայն, դրանք աշխատանքային պահեր են, որոնք լուծվում են ՌԴ և ՀՀ համապատասխան գերատեսչությունների երկխոսության միջոցով»,–ասել է նա։ Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի և հիմնված է 2013 թվականի հունիսի 25-ին ՌԴ և ՀՀ միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի վրա: «Գրեթե բոլոր կնքված պայմանագրերը կամ արդեն կատարված են՝ ժամանակին և բարձր որակով, կամ գտնվում են իրականացման վերջնական փուլում», - նշել է Կոպիրկինը։ Նա հավելել է, որ Մոսկվան և Երևանը նաև քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր պայմանագրերի կնքումը։ Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտնել էին, որ ՌԴ–ն Հայաստանին չի մատակարարել վճարված գումարի դիմաց սպառազինությունը։ Երևանը հույս է հայտնել, որ այդ հարցը ռուսական կողմի հետ կլուծվի գործընկերային մթնոլորտում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այդ հարցին, ասել էր, որ վճարված գումարը կարելի է հանել ՌԴ–ին ՀՀ պարտքի գումարից։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |