Բնակարաններն առաջիկայում 10-15%-ով կթանկանան. Պատճառը շինթույլտվությունների դրույքի բարձրացումն է

Բնակարաններն առաջիկայում 10-15%-ով կթանկանան. Պատճառը շինթույլտվությունների դրույքի բարձրացումն է

PanARMENIAN.Net - «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներին ժամանակ ասել է, որ սակագների փոփոխության արդյունքում առաջիկայում առնվազն 10-15%-ի չափով բնակարանների գնաճ է լինելու։

«Դա ենթադրում է, որ այն ընտանիքներին, որոնք 800,000–ից 1 մլն դրամ եկամուտ ունեն, բնակարաններն այլևս հասանելի չեն լինելու»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Սաքապետոյանը նշել է, որ Երևանում սահմանված տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերի կարգավորումներից առաջ անընդհատ շրջանառության մեջ էին դրվում տարբեր նոր վճարներ։

«Մասնավորապես, հողի կարգավիճակի փոփոխության համար սահմանվեց վճար, ապա կադաստրային, ջրային տրամադրման համար վճար, միջանկյալ ՃՀԱ-ի հաստատման վճար, շինթույլտվության հաստատման համար տեղական տուրք, շինթույլտվության երկարացման համար։ Անդրադարձ չեղավ նաև անցումային դրույթներին, այսինքն՝ երբ գոյություն ունեին սկսած նախագծեր, ներդրումներ, արդյունքում ունեցանք իրավիճակ, որ ընդունվեց ավագանու որոշումը բազմաթիվ հետևանքներով»,-ասել է նա։

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի առաջարկով այսօր հրավիրել է լսումներ տեղական տուրքերի և վճարների բարձրացման հետևանքով առաջացած խնդիրների վերաբերյալ։

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---