Սպասվում են տեղումներ, հնարավոր է թաց ձյուն․ Փետրվարի 24-ից կցրտի 4-6 աստիճանով

Սպասվում են տեղումներ, հնարավոր է թաց ձյուն․ Փետրվարի 24-ից կցրտի 4-6 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն, 24-26-ին՝ տեղումներ առանձին շրջաններում: Փետրվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն փետրվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Փետրվարի 26–ին և 27–ին Սյունիքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -11․․․-12։, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում՝ -13․․․-15։

Երևանում փետրվարի 23-ին սպասվում է անձրև, 25-ին, 26-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 24-ին, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի լույս 26–ի գիշերը սպասվում է -2 աստիճան, լույս 27–ի գիշերը՝ –6 աստիճան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---