ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները վերահաստատել են հարաբերությունների ամբողջական կարգավորման պատրաստակամությունը![]() 2 մարտի 2024 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։ Այդ մասին նա ասել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ՝ ասելով, որ «Ղարաբաղի հարցը լուծելուց» հետո կշարունակեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասել է, որ պատճառ չի տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի և եթե Սերդար Քըլըչը համաձայնվի, կարող են հայտարարել, որ կյանքի են կոչում այս համաձայնությունը։ Քըլըչը հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |