ԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը

ԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը

PanARMENIAN.Net - ԵՄ խորհուրդը մարտի 18-ի նիստում քննարկելու է Հայաստանին աջակցության հարցը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի վրա հղումով։

Անդրադարձ կլինի նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Բրյուսելում ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։մ

Մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում աջակցել Երեւանի ցանկությանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։ Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար:

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---