Զախարովա․ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին

Զախարովա․ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ շրջանում խոսում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին։ Այդ մասին նա գրել է Telegram–ի իր ալիքում։

«Այս ուր են հասցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ–ից և Վաշինգտոնից նոր կուրատորները։ Նկատեք, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ։ Դա բացառապես Երևանի ներկայիս իշխանությունների իրավուսությունում է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Դա նշանակում է շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,- ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---