Միրզոյանն Ուրուգվայ է մեկնել․ Նա կմասնակցի ՀՀ դեսպանության բացմանը![]() 21 մարտի 2024 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում: Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը, հայտնում է ԱԳՆ–ն։ Այցի շրջանակում Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |