Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել հայ գերիների վերադարձն Ադրբեջանից ապահովելու համար

Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել հայ գերիների վերադարձն Ադրբեջանից ապահովելու համար

PanARMENIAN.Net - Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտըկոչ է արել միջազգային հանրությանն անհրաժեշ քայլեր ձեռնարկել բոլոր հայ ռազմագերիների վերադարձն Ադրբեջանից ապահովելու համար։ Այդ մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։

«Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայ պաշտոնյաների և խաղաղ բնակիչների ապօրինի ազատազրկումը։ Հաշվի առնելով այդ անձանց մարդու իրավունքների լուրջ խախտումների, այդ թվում մահվան վտանգը, ուժեղ միջազգային ներկայության անհրաժեշտությունը երբեք ավելի հրատապ չի եղել։

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բոլոր հայ ռազմագերիների, գերիների պատանդառված բոլոր պաշտոնյաների ու քաղաքացիական անձանց օպերատիվ և անվտանգ վերադարձն Ադրբեջանից ապահովելու համար»,–ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---