Ադրբեջանի ԱԳՆ–ն դժգոհել է ՀՀ–ում ԵՄ առաքելությունից և «Ֆրանսիայի ու Հունաստանի կողմից Հայաստանի սպառազինումից»

Ադրբեջանի ԱԳՆ–ն դժգոհել է ՀՀ–ում ԵՄ առաքելությունից և «Ֆրանսիայի ու Հունաստանի կողմից Հայաստանի սպառազինումից»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այhան Հաջիզադեն, անդրադառնալով ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպմանը, հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն երբեք անվերապահ աջակցություն չի ստացել Բրյուսելից և Վաշինգտոնից, ինչպես դա ստանում է Երևանը: Նա ասել է, որ մտահոգիչ է, որ ապրիլի 5–ի հանդիպմանը քննարկվելու են նաև ռազմական բաղադրիչներ։

Նա դժգոհություն է հայտնել նաև ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) ժամկետը երկարաձգելու և դիտորդների քանակի ավելացման վերաբերյալ՝ շեշտելով, որ դա արվել է առանց Ադրբեջանի համաձայնության։

«Առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք: Բացի այդ, Կանադայի անդամակցումը EUMA–ին այն դե ֆակտո ՆԱՏՕ-ի առաքելություն է հիշեցնում: Դա ուղեկցվում էր հայտարարություններով, որտեղ առաքելությանն անվանում էին զսպման ուժեր և ստեղծվում էր Ադրբեջանի կողմից հնարավոր միջամտության պատրանք, որոնք բացարձակապես անհիմն են», - ասել է Հաջիզադեն, գրում է Interfax.az-ը։

Հաջիզադեն նաև Ադրբեջանի դժգոհությունն է հայտնել ԵՄ անդամ «Ֆրանսիայի և Հունաստանի կողմից Հայաստանի սպառազինման վերաբերյալ»։

Նա նաև ասել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս է ԵՄ-ին կոչ արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները և ապահովել, որ դա լինի չեզոք, քաղաքացիական և անզեն առաքելություն, որը, համաձայն իր մանդատի, պետք է զերծ մնա Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և անվտանգության օրինական շահերի դեմ ուղղված որևէ գործողությունից:

Եվրոպացի դիտորդները Հայաստանում են 2023-ի փետրվարից։ Սկզբնական կազմը 100 հոգի էր, այժմ պարեկում է 138 դիտորդ, մինչև սեպտեմբեր կազմը կհասնի 209–ի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---