ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ29 մարտի 2024 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրներում ռոումինգի սակագների արդարացի գնագոյացման կանոնները նախատեսվում է հաստատել մինչև 2024–ի ավարտը։ Այդ մասին ասվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և կապի ոլորտում խոչընդոտների վերացման հարցերով աշխատանքային խմբի նիստում։ Նիստն անցել է առցանց՝ ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների և բջջային կապի օպերատորների մասնակցությամբ: Քննարկվել է հանձնաժողովի մշակած նախագիծը։ ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչն ասել է, որ արդարացի գնագոյացում ասելով, նկատի ունեն տեղայինին մոտ սակագինը։ «Ձգտում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ԵԱՏՄ պետությունների քաղաքացիները միության ցանկացած երկրում օգտվեն, այսպես կոչված, «տնային» սակագներով կապից»,–ասել է նա։ Նշվել է, որ դեռևս մնում են բաց հարցեր՝ նախ պետք է որոշել այդպիսի թրաֆիկի ծավալ, ինչպես նաև այն, որ բջջային օպերատորներն ունեն տարբեր տեխնիկական հնարավորություններ արտոնյալ սակագինը կարգավորելու համար։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |