Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին»

Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին»

PanARMENIAN.Net - Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել է, որԲրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին»։

«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու անվտանգության երաշխիքներին։ Այն բացառապես վերաբերելու է ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններին»,– ասել է նա, գրում է Turan-ը։

Նա հավելել է, որ հիմնական շեշտը դրվելու է տնտեսական հարցերի վրա։

«Այսինքն, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի Հայաստանի տնտեսության կայունացմանը և այդ երկրի հետ երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է Ստանոն։

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» էր որակել ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր, թե «այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

Արձագանքելով Բաքվին՝ Երևանը պնդել է՝ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական խնդիրները նաև քննարկվեն ապրիլի 5-ին՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ հանդիպման հիմնական օրակարգում այդ հարցը չէ՝ «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---