Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա29 մարտի 2024 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, թե Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումը բացասաբար կազդի Հայաստանի անվտանգության և տնտեսության վրա, կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին։ ՌԴ ԱԳՆ–ում այդպես են մեկնաբանել ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցը ՀՀ և Եվրոպայի հարաբերությունների մասին։ «Հեղինակները փորձում են ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի խոստումներ տալ, ինչը կհանգեցնի երիտասարդ և տնտեսապես ակտիվ բնակչության արտահոսքին դեպի Եվրոպա և բացասաբար կազդի ՀՀ տնտեսության և անվտանգության վրա։ Դա տեսանելի է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, և արդեն իսկ ԵՄ անդամ մերձբալթյան երկրների, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի օրինակով, որոնց բնակչությունը զանգվածաբար արտահոսում է ավելի բարեկեցիկ երկրներ՝ ցածր վարձատրվող աշխատանքի»,–ասել են ՌԴ ԱԳՆ–ում։ Ավելի վաղ Ռասմուսենի խմբի զեկույցին արձագանքել էին Բավքից։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն Անդերս ֆոգ Ռասմուսենին մեղադրել է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» և կողմնակալ լինելու մեջ։ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խումբն իր զեկույցում ԵՄ–ին կոչ է արվել համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին։ Զեկույցում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ավելացնել ռազմական օգնությունը ԵՄ անդամ երկրներից, ինչը կարևոր քայլ կլինի, որպեսզի Հայաստանն ավելացնի իր պաշտպանական կարողությունները և կարողանա դիմագրավել Ադրբեջանի հարձակումներին։ Ռասմուսենի խմբի զեկույցի համահեղինակները կարևորում են նաև ՀՀ զինված ուժերի բարեփոխումը և արդիականացումը՝ հավելելով, որ Հայաստանը նաև ժամանակակից արևմտյան տեխնիկայի կարիք ունի։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |