Բալայան․ Ալիևի ռեժիմն ուզում է հարձակվել ՀՀ վրա՝ խափանելու ապրիլի 5–ի հանդիպումը

Բալայան․ Ալիևի ռեժիմն ուզում է հարձակվել ՀՀ վրա՝ խափանելու ապրիլի 5–ի հանդիպումը

PanARMENIAN.Net - ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը X-ի իր միկրոբլոգում գրել էր , որ Ադրբեջանը ցանկանում է հարձակվել Հայաստանի վրա՝ փորձելով խափանել ապրիլի 5–ի հանդիպումը։

«Զատկի օրերին Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցներն ուզում են հարձակվել Հայաստանի վրա՝ խափանելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը, որն ուղղված է լինելու Հայաստանի զարգացմանն ու կայունությանը», - ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ–ն սահմանագոտու տարբեր ուղղություններում ռազմատեխնիկա և զինուժ է կուտակում, որին արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը` հերքելով դա։ Իր հերթին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտի 31–ին հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժ չի նկատվել։

 Ուշագրավ
---