Օվերչուկ․ ՀՀ–ն հասկանում է` ոչ մի տեղ այնպիսի առավելություններ չի ստանա, ինչպիսիք ունի ԵԱՏՄ–ում

Օվերչուկ․ ՀՀ–ն հասկանում է` ոչ մի տեղ այնպիսի առավելություններ չի ստանա, ինչպիսիք ունի ԵԱՏՄ–ում

PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է` Հայաստանը հասկանում է, որ ոչ մի տեղ այնպիսի առավելություններ չի ստանա, ինչպիսիք ունի ԵԱՏՄ–ում։

«Այն առավելությունները, որոնք ՀՀ տնտեսությանը տալիս է նրա անդամությունը ԵԱՏՄ–ում, նա ոչ մի այլ տեղում չի ստանա։ Երկրի ղեկավարությունը դա հասկանում է։ Այնտեղ խելացի մարդիկ են։ Այդ պատճառով էլ տեսնում ենք այդ թվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք արվում են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերում։ Դրանք միշտ շեշտված աջակցություն են հայտնում ԵԱՏՄ տնտեսական օրակարգին։ Մենք դա տեսնում ենք»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Օվերչուկը հիշեցրել է, որ 2024–ին ՀՀ–ն է նախագահում ԵԱՏՄ–ում, իսկ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերը վարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք մշտական կապի մեջ ենք շատ հարցերով, այդ թվում երկկողմ օրակարգի։ Աշխատանքը ԵԱՏՄ–ում հայ գործընկերների հետ շատ կառուցողական է ընթանում»,–ասել է նա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասուլիսում ասել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում՝ նշելով, որ ԵԱՏՄ անդամ ենք և զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---