ԲԿ տնօրեն․ Ականի պայթյունից զինծառայող է տուժել՝ ոտքերն ամպուտացվել են

ԲԿ տնօրեն․ Ականի պայթյունից զինծառայող է տուժել՝ ոտքերն ամպուտացվել են

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի մարտական հենակետերից մեկում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Այդ տեղեկությունը հաստատել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը, հայտնում է Factor.am-ը։

Նրա փոխանցմամբ՝ ականի պայթյունից տուժածը պայմանագրային զինծառայող է։

«Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնել է բժշկական կենտրոնի տնօրենը։

Գրիգորյանը նաև հայտնել է, որ զինծառայողը հետագա բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Թեմայի վերաբերյալ տեղեկություններ չի հաջողվել ստանալ պաշտպանության նախարարությունից։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---