Զինվորական «Կամազ» է վթարվել․ 2 զինծառայող թեթև վնասվածք ունի

Զինվորական «Կամազ» է վթարվել․ 2 զինծառայող թեթև վնասվածք ունի

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել: Տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Վիրավորներ չկան, երկու զինծառայող ունի թեթև մարմնական վնասվածք։ Որևէ լուրջ բան չկա: Այլ տեղեկություններ չեմ կարող հաղորդել»,- նշել է նա:

Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 12–ին ժամը 15:25-ի սահմաններում, զինծառայողների տեղափոխող «Ուրալը» դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Կա 4 զոհ, վիրավորում է ստացել 20 զինծառայող:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---