Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը

Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը

PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկն արդեն վիրտուալ աշխարհում է և հասանելի է բոլորին հայկական ամենաթրենդային տիրույթում՝ Ֆասթեքսվերսում։ Այս քայլով բանկն իր հաճախորդներին է առաջարկում բանկային ծառայություններից օգտվելու նոր՝ ժամանակակից փորձառություն։

Ֆասթ Բանկի վիրտուալ տարածքը՝ Fspace-ը, բանկի հաճախորդների և, մասնավորապես, երիտասարդների այն սեգմենտի համար է, որն ակտիվ օգտվում է համացանցից և պատրաստ է թվային փոխակերպման, բարձր է գնահատում նորագույն տեխնոլոգիաները և, անշուշտ, ուզում է առանց որևէ տեղ շտապելու և ավելորդ ժամանակ ծախսելու՝ աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած պահի հայտնվել Բանկում։

Fspace-ում Ֆասթ Բանկի աշխատակիցների, ավելի ճիշտ՝ նրանց ավատարների հետ հաճախորդները կարող են հաղորդակցվել private talk-ի միջոցով՝ զանգով։ Հնարավորություն կա նաև այդ պահին տարածքում գտնվող մարդկանց հետ խոսել public talk-ով կամ հաղորդագրություն գրելու միջոցով։ Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները։

Բանկի թվային տարածքում հայտնվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fastexverse հավելվածը կամ գրանցվել կայքում, այնուհետև գրանցումը հաստատելուց հետո տեղափոխվել community բաժին և այնտեղ գտնել Fspace-ը։

Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---