Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ

Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - Վանաձորը հինգ տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է նրան կալանքից ազատ արձակելու միջնորդությունը։ Այդ մասին ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, հայտնում է «Ազատությունը»։

Ասլանյանն անազատության մեջ է 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրանք, ի տարբերություն Ասլանյանի, ազատության մեջ են։

Այս քրեական գործի մասին իրավապաները հայտարարել են և Ասլանյանին կալանավորել Վանաձորի ավագանու ընտրություններից անմիջապես հետո։ Նա այդպես էլ հնարավորություն չունեցավ համայնքապետի աշխատասենյակ վերադառնալ, չնայած 2021-ի ընտրություններին իր գլխավորած քաղաքական ուժը ամենաշատ թվով ձայներն էր ստացել և ընտրվելու հնարավորություն ուներ։

Ըստ Ասլանյանի՝ իր դեմ հարուցված գործն ամբողջությամբ քաղաքականացված է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---