Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը

Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումների շարունակմանը՝ բոլոր վիճելի հարցերը կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա»,–ասել է նա։

Նա նշել է, որ շփումներն անհրաժեշտ են ընդհանուր լարվածության լիցքաթափման համար։

«Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին, կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լարվածության լիցքաթափման, օրակարգի բոլոր վիճահարույց հարցերի վերջնական կարգավորման և խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---