Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով30 ապրիլի 2024 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է կրիպտոարժույթների ձեռքբերումը, վաճառքը, սեփականության ամրագրումը բացառապես իրականացնել անկախնիկ եղանակով` անկախ դրա չափից։ «ՀՀ ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի։ Հիմնական գաղափարախոսությունը համահունչ կլինի Եվրամիության վարած քաղաքականությանը, քանի որ ԵՄ–ն երկար քննարկումներից հետո անցյալ տարի նախաձեռնել է կրիպտոակտիվների դաշտը կարգավորելու նախագիծ»,– հայտարարել է Գալստյանը, գրում է Sputnik Արմենիան։ ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ արդեն մի քանի հանդիպումներ են ունեցել մասնավոր հատվածի, մասնավորապես այդ ոլորտում բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների հետ: Այժմ, ըստ նրա, ԿԲ–ն պետք է ծանոթանա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության վերաբերյալ ներկայացված կարծիքներին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |