Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել15 մայիսի 2024 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում իշխանությունը մեծ թվով ոստիկանական ուժեր է կուտակել, բացի այդ, ոստիկանական նոր զորքեր են բերվում դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, հայտնում է Sputnik Արմենիան։ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել։ Դրանց շարքը սկսվում է ընդհուպ Հյուսիսային պողոտայի մուտքից։
Ժամը 17։00–ին կայանալու է ՎԶԵԲ–ի միջազգային ֆորումը, որին մասնակցելու է նաև վարչապետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կազմակերպիչները նախապատրաստվում են ֆորումի անցկացմանն ու հյուրերին դիմավորելուն։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, արձագանքելով ոստիկանության ծանուցմանն այն մասին, որ Օպերայի հարակից տարածքները ՎԶԵԲ միջոցառման կապակցությամբ փակ են լինելու, նշել է, որ դա գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է:
Շարժումը կոչ է արել ժամը 15:30-ին լինել նշված վայրերում և խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ՝ ցույց տալու ամբողջ աշխարհին, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի, իսկ քաղաքում տեղաշարժվելու համար ստիպված է կուտակել ոստիկանական զորքեր»:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացրած մայիսի 15–ի օրակարգի համաձայն Ցուցարարները ժամը 15:30-ին հավաքվելու են հետևյալ չորս կետերում և շարժվելու են դեպի Օպերա՝ դրսևորելու խաղաղ անհամաձայնությունը. Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ), քանի որ ժամը 17:00-ին օպերայում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանությունը հայտարարել է, որ միջոցառման հետ կապվա ժամը 15։00–ից Օպերայի հարակից փողոցները փակ են լինելու։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |