Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել

Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Կիրանց գյուղում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, նրանք թույլ են տալիս գյուղ մուտք գործել միայն տեղի բնակիչներին։

Նախօրեին Կիրանց մեկնած մի խումբ պատգամավորներ զարտուղի ճանախարհով էին կարողացել մտնել Կիրանց, հայտնում է «Փաստինֆոն»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդող Բագրատ արքեպխիսկոպոս Գալստնյանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց։ Նա այդ մասին հայտարարել էր մայիսի 19–ի երեկոյան։

Մայիսի 15-ին Կիրանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունից ու կառավարության պարզաբանումից հետո կիրանցիները կրկին ճանապարհ էին փակել, հանդիպել Տավուշի մարզպետի հետ՝ հայտնելով իրենց դժգոհությունը, քանի որ գյուղը կիսվում է, ադրբեջանական կողմին են մնում նաև մի քանի կիրանցիների տներ։ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել է, որ Տավուշում 25 հեկտար հողերը կվերադարձվեն Կիրանցին, և որ ճանապարհի տեղափոխման խնդիր կա։ Նշվել է նաև, որ սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ։

Մինչդեռ կիրանցեցիները դժգոհ են պայմանավորվածությունից։ Նրանք տարակուսած են, թե ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը որպես նպաստավոր լուր արձանագրել, թե Կիրանցին վերադարձվում է մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, այն դեպքում, որ այդ ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---