Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել

Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Կիրանց գյուղի սկզբնամասից կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում մարդկանց, հայտնում է Sputnik Արմենիան։

Ոստիկանները քաղաքացիներին` այդ թվում լրագրողներին, արգելում են գնալ Կիրանց, որտեղ սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։

«Բերման են ենթարկում խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիներին։ Ոստիկանները եկել են՝ ճանապարհը փակել, ցուցարարներին են ասում ճանապարհը բացեք։ Չեք մարսելու, ձեր ուսադիրները հավերժ չեն»,–ոստիկաններին է դիմել ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորել է հեռանալ ճանապարհից, բայց նրանք պնդել են, որ իրենք ոչ թե ճանապարհն են փակել կամ հավաք են իրականացնում, այլ ուղղակի փորձում են գնալ Կիրանց։ Ոստիկանության ծառայողները որոշ ժամանակ անց սկսել են բերման ենթարկել մարդկանց։

ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեսյբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով՝ «տեսեք ինչ վայրագություններ են անում»։

ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Կիրանց գյուղի սկզբնամասից 14 անձ է բերվել ոստիկանություն, հայտնում է Sputnik Արմենիան։

«14 անձ ոստիկանություն է բերվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)»,– ասել է Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց։

Ոստիկանները մայիսի 19-ից սահմանափակել են մարդկանց տեղաշարժը, և միայն Կիրանցի բնակիչներին են թույլ տալիս մտնել գյուղ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, նրանց աջակիցներն ու ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն այս պահին Կիրանցի սկզբնամասում են, բայց նրանց նույնպես թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։ Արդյունքում պարբերաբար վիճաբանություն է լինում քաղաքացիների և իրավապահների միջև։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---