Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը![]() 22 մայիսի 2024 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը։ Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը։ Ինչպես ավելի վաղ նշվել էր, Բանկը նվիրաբերել էր 10 մլն դրամ Հայաստանում «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարի իրականացման համար։ Մրցույթին մասնակցում էին 10-12-րդ դասարաններում սովորող հարյուրավոր աշակերտներ։ «Ոզնի» մրցաշարը կայացել է 3 փուլով՝ վարկանիշավորման, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Եզրափակիչ փուլի խաղի ընթացքում մասնակիցները լուծում էին իրավիճակային խնդիրներ և ներկայացնում լուծումները։ Մրցույթի ավարտից հետո ժյուրիի կողմից ընտրվել են 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականները զբաղեցնողները: Ժյուրիի կազմում հանդես են եկել նաև Evocabank-ի Հիփոթեքային վարկավորման բաժնի ղեկավար Զարուհի Զախարյանը և Թումանյան մասնաճյուղի կառավարիչ Դավիթ Ասատրյանը։ Հաղթող թիմերն են «Գնարբուկը» (Սիսիանի ավագ դպրոց), «Կալիստո»-ն (Վանաձորի պետական համալսարանի քոլեջ) և «Ֆին-ՆԷՄ»-ը (Նոյեմբերյանի ավագ դպրոց). նրանք համապատասխանաբար զբաղեցրել են 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականները: Եզրափակիչ փուլի մասնակից բոլոր թիմերն ու նրանց մարզիչները ստացել են մրցանակների հատուկ փաթեթներ ֆինանսական գրագիտության և խնայողությունների թեմաներով: Նախատեսված լինելով 10-12-րդ դասարաններում սովորողների համար՝ մրցաշարը հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել պատանիների շրջանում և իր շուրջը համախմբել տնտեսագիտական ու բնագիտամաթեմատիկական առարկաներով հետաքրքրվողներին: Evocabank-ը համարվում էր մրցաշարի գլխավոր հովանավորը։ ![]() ![]() Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |