Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման

Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ աննախադեպ ճնշումների պայմաններում Կիրանցում կան բնակիչներ, որոնք համաձայն են փոխհատուցում ստանալ։

«Այս օրերին աննախադեպ ճնշումների են ենթարկվում Կիրանցի մեր հայրենակիցները։ Նրանց մոտ ստեղծում են մի իրավիճակ, որ այլևս ելք չկա, և որ ամենաճիշտ լուծումն առաջարկվող փոխհատուցումը վերցնելն է։ Պատահական չէր հայտարարությունը, թե Կադաստրի վկայականները խնդիր ունեն, ճիշտ չեն տրվել։ Այս օրերին ասել են, որ եթե հիմա հանգիստ, հանդարտ չվերցնեք այն, ինչ առաջրկվում է, վաղը դրանցի էլ կզրկվեք։ Նորից ահաբեկելով են ուզում ստիպել»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Պատգամավորը նշել է, որ Կիրանցում ամեն մի բնակչի 10-15 չինովնիկ է ընկնում, որոնք ամենօրյա ռեժիմով սպառնում են, ճնշումների են ենթարկում․

«Պատահական չի, որ պատգամավորներին ու լրագրողներին չթողեցին ներս մտնել, այսինքն՝ տեռոր են իրականացնում և այդ տեռորի ընթացքում մարդիկ կլինեն, որ տեղի կտան, բայց մեծամասամբ տրամադրված են մինչև վերջ պայքարել»։

«Ազատությունը» Կիրանցում ծանոթացել է այն դիմումի տեքստին, որը լրացնում են Ադրբեջանի հետ սահմանազատման հետևանքով սեփականություն կորցնող կիրանցեցիները։ Այս դիմումով բնակիչները խնդրում են գույքի դիմաց փոխհատուցում տրամադրել։

Դիմումում, որը ցույց են տվել բնակիչները, նշվում է, որ «հաստատում են՝ փոխհատուցման ենթակա գումարը ստանալու դեպքում հրաժարվում են Հայաստանի նկատմամբ բոլոր գույքային և ոչ գույքային հնարավոր պահանջներից»։ Միաժամանակ սույն դիմումով նրանք «լիազորում են Տավուշի մարզպետի աշխատակազմին դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ «գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար»։

Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա։

2024թ. մայիսի 15-ին ՀՀ ե Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ ե Ադրբեջանի միջե պետական սահմանի սահմանազատման ե սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ե պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ե ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները ե, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) ե Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջե սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---