Կիրանցը 8 շրջանավարտ ունի․ Վերջին զանգին ներկա էր նաև սահմանազատման հանձնաժողովի անդամներից մեկը

Կիրանցը 8 շրջանավարտ ունի․ Վերջին զանգին ներկա էր նաև սահմանազատման հանձնաժողովի անդամներից մեկը

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոցում տեղի է ունեցել Վերջին զանգի միջոցառումը։ Դպրոցը 9-րդ դասարանն ավարտող 8 շրջանավարտ ունի։

Միջոցառմանy ներկա էին նաև Ոստիկանության մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի անդամ, Ազգային անվտանգության ծառայության գեներալ Դավիթ Սանամյանը, հայտնում է «Ազատությունը»։

Վերջինս սահմանազատման գործընթացի շրջանակներում է Տավուշում, պարբերաբար շրջում է Կիրանցում։ Նա համակարգում է այս հատվածում սահմանապահների տեղակայման աշխատանքները, բայց տեսախցիկների առջև խոսել ու երևալ չի ցանկանում։

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ–ն հայտնել էր, որ մայիսի 24–ից Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1․9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4․9 կմ հատվածների պահպանությունը։ Նշվում է, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5․8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

«Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից»,–ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---