Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը

Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը

PanARMENIAN.Net - Իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այս պահին «այցելում են» Ստեփանակերտի քաղաքապետի տուն։ Պարզ է, որ խուզարկելու։ Հետոն էլ է պարզ»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1,935,000 դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Մայիսի 23-ին խուզարկություն էր իրականացվել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո նա ձերբակալվել էր։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---