ՊՆ-ն հերքել է Իրանի հետ $500 մլն-ի սպառազինության ձեռքբերման պայմանագիր կնքելու լուրը![]() 25 հուլիսի 2024 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակել տարածվող լուրերը, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։ Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, հայտնում է Արմենպրեսը։ Iran International կայքը տեղեկատվություն է տարածել, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել։ Այն հարցին թե ինչպես նա կմեկնաբանի այս տեղեկատվությունը՝ խոսնակն ասել է, որ «մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չեն արձագանքում»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |