ՀՀ ԱԳՆ. Թուրքիան չպետք է միջամտի ղարաբաղյան հակամարտությանը14 մայիսի 2009 - 23:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցության ընդլայնման ուղիները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները: Բրիտանական կողմի առաջարկությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի եւ Միացյալ Թագավարության արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս ենթատեքստում Բրայան Ֆոլլը ողջունեց այդ ուղղությամբ վերջերս արձանագրված առաջընթացը եւ հույս հայտնեց, որ կողմերը շուտով կսկսեն պայմանավորվածությունների իրականացումը: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի երեկ Բաքվում արված հայտարարություններին, նախարար Նալբանդյանը նշեց, որ Թուրքիայի փորձերը միջամտելու արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընացին կարող են այդ գործընթացին վնաս հասցնել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի բնորոշմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություներն ընթանում են Մինսկի Խմբի համաանախագահների միջնորդությամբ` մադրիդյան առաջարկությունների հիման վրա եւ կողմերը փորձում են մոտեցնել իրենց դիրքորոշումները: Նա հավելեց, որ եթե Թուրքիան ցանկանում է օգնել հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձեւը կլինի ընդհանրապես չխառնվել այդ հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին: Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլlը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնխանդրի կարգավորման վերաբերյալ, ընգծելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |