Հայաստանի նախագահի մրցանակին արժանացել են գիտության եւ արվեստի գործիչները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակներ է հանձնել գիտության, արվեստի եւ գրականության ներկայացուցիչներին: ՀՀ նախագահի հրամանագրով բնական գիտությունների զարգացման համար մրցանակ են ստացել Սուրեն Խառատյանը, Խաչատուր Մանուկյանը, Հայկ Խաչատրյանը: Տեխնիկական գիտությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մրցանակների են արժանացել Վահան Ավետիսյանը, ֆիզիկայի զարգացման գործում` Յուրի Մալաքյանը, Նարեկ Սիսակյանը, Անահիտ Գոգյանը: Արվեստի ոլորտում նախագահի մրցանակ են ստացել Ռուբեն Գեւորգյանը, Վահե Գեւորգյանը, Ռուբեն Ջաղինյանը, Սամվել Բաբասանյանը «Հրաշագործի աշունը» փաստագրական ֆիլմի համար: Գրականության ասպարեզում մրցանակի է արժանացել Նորայր Ադալյանը «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպի համար:



Դասական երաժշտության ոլորտում «Երգեցողություն» անվանակարգում բարձր կատարողական արվեստի համար նախագահի երիտասարդական մրցանակ են ստացել Հովհաննես Այվազյանը եւ Հասմիկ Թորոսյանը: «Գործիքային կատարում» անվանակարգում` Արուս Աճեմյանը եւ Մերի Խոջանյանը լավագույն կատարման համար: Կինոյի եւ կերպարվեստի բնագավառում Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակին են արժանացելՎիգեն Սայադյանը «Փոթորիկի կանխազգացում» գեղարվեստական ֆիլմի համար, Արարատ Մինասյանը «Դատարան», «Ծառեր», «Ակնթարթ» գեղանկարների համար, Գուրգեն Պետրոսյանը «Լեդա» քանդակի համար,- հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---