Խաչատուրյան. ՀՀ-ն հուսով է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել 1 ամսում![]() 8 հոկտեմբերի 2024 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Վահագն Խաչատուրյանը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը հուսով է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի դրույթներն առաջիկա 4 շաբաթվա ընթացքում։ Լրատվամիջոցը նշում է, այս քայլը կարող է թուլացնել լարվածությունը հակամարտությամբ լի Հարավային Կովկասում, նույնիսկ երբ Բաքուն ազդանշան է տվել, որ գործընթացը փակուղում է։ ՀՀ նախագահը հայտարարել է, որ Երևանը հուսով է՝ Ադրբեջանը կստորագրի հոդվածներից 16-ը մինչև նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության COP29 համաժողովը, հայտնում է Factor.am-ը։ «Եթե միայն մենք լինեինք, մենք այն կստորագրեինք հենց հիմա, այսօր։ Բայց մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ կհասնենք այդ կետին»,- ասել է Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում։ Նա նաև հավելել է, որ մի քանի այլ հոդվածներ դեռևս բանակցությունների փուլում են Ադրբեջանի պաշտոնյաների հետ։ ՀՀ նախագահը նաև ասել է, որ Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ կարգավորման հարցով քննարկումները լավ են ընթանում, դիտարկվում է երկու երկրների միջև սահմանը բացելու հարցը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ «Սա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։ Reuters-ը հիշեցրել է, որ Խաչատուրյանի լիազորությունները հիմնականում արարողակարգային են, միաժամանակ, ընդգծում, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դաշնակիցն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |