Կոպիրկին․ Պուտինն ու Փաշինյանը շփման հնարավորություն կունենան ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովում![]() 19 հոկտեմբերի 2024 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում: Նրա խոսքով, այն, որ Փաշինյանն ընդունել է Կազանում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում «ԲՐԻԿՍ+» ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերը, ինքնին վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով սերտ շփումների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփվելու հնարավորություն կունենա, բայց ինչ ձևաչափով և ինչ օրակարգով, արդեն կախված կլինի այդ միջազգային համաժողովի ձևաչափից, որը շատ հագեցած կլինի»,–ասել է Կոպիրկինը։ ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովն անցկացվելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |