Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է հատուկ նշանակության ստորաբաժանումների դերը բանակի արդիականացման գործում![]() 28 հունվարի 2025 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով բանակի բարեփոխումների ծրագրերին, ընդգծել է հատուկ նշանակության ստորաբաժանումների դերը։ Նա նշել է, որ ժամանակակից բանակները գործում են հատուկ նշանակության ստորաբաժանումների տրամաբանությամբ, անկախ իրենց թվաքանակից կամ չափերից, հայտնում է Արմենպրեսը։ «Դրանք փոքր ստորաբաժանումներ են մեծ խնդիրներ լուծելու համար։ Սա նշանակում է, որ պետք է ունենաս ժամանակակից սպառազինություն և դա կիրառելու համար լավ գիտելիքներ ունեցող զինվորականություն։ Դա է մեր նպատակը և դա է մեր քաղաքականությունը, որը մենք քայլ առ քայլ փորձում ենք դարձնել իրականություն»,- նշել է Քոչարյանը։ Նա ընդգծել է, որ այս գործընթացը բարդ է, բայց անչափ անհրաժեշտ՝ բանակի արդյունավետության բարձրացման և արդիականացման համար։ Հունվարի 28-ին նշվում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |