ԵՄ առաքելությունը Մարտունիում հետևել է իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին![]() 30 հունվարի 2025 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել տեղի բնակիչներին սուրճի և հյուրընկալության համար: «ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,-ասվում է գրառման մեջ: ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայումը ՀՀ–ում երկարացվել է ևս 2 տարով՝ մինչև 2027–ի փետրվարը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |