Միրզոյան․ ՀՀ-ն չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել

Միրզոյան․ ՀՀ-ն չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ՀՀ–ն չի ստանձնել որևէ պարտավորություն, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման առնչությամբ, որը չի իրականացրել։

Նա այդպես է արձագանքել ադրբեջանական կողմի հայտարարություններին։

«Մենք պատրաստ ենք օր առաջ մեր մասով նպաստել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, սակայն հարցն այստեղ միայն Ադրբեջանի մասին չէ. ապաշրջափակումը ավելի լայն հասկացողություն է։»,- ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում նշել էր, որ Հայաստանի ճանապարհները բաց են ադրբեջանական տրանսպորտային միջոցների համար, տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացումը նախապատրաստված է և իրագործման համար պետք է միայն Բաքվի համաձայնությունը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, պատախասնելով Փաշինյանի ոդվածի մասին հարցին, ասել էր, թե ՀՀ–ն պետք է գործնական քայլեր ձեռնարկի հաղորդակցությունները բացելու համար։

 Ուշագրավ
---