Միրզոյան. Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներ կան, կա և հակառակը![]() 14 մարտի 2025 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի համար խաղաղությունը գոյության միակ հնարավոր ճանապարհն է։ «Ադրբեջանի հետ խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ-ի շահերից»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը։ Միրզոյանը նաև խոսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածների մասին, որոնք շարունակում են գտնվել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ «Կան ՀՀ-ին պատկանող տարածքներ, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, այդ թվում՝ Ջերմուկի: Կան նաև Ադրբեջանի որոշ տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի ուժերի վերահսկողության տակ»,- ասել է նա։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |