ՊՆ-ն մեկ օրում 3 անգամ հերքել է Բաքվի ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ՀՀ ԶՈւ–ն չի կրակել![]() 17 մարտի 2025 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16–ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության իրար հաջորդող ապատեղեկատվությունը։ ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՊՆ–ն նմանատիպ հայտարարություններ է հերքել նաև ժամը 13։45-ին, և 20։45-ի սահմանում։ Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել՝ հրադադարի խախտումների և այդ մասին տեղեկությունների հետաքննության համար։ Սակայն, մինչ այժմ, Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս առաջարկին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |