ԵՄ առաքելությունը հանգիստ է գնահատում վիճակն Ադրբեջանի հետ սահմանին![]() 17 մարտի 2025 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ԵՄ առաքելությունը հանգիստ է գնահատում վիճակը Ադրբեջանի հետ սահմանին: Այդ մասին ասվում է առաքելության X-Ի միկրոբլոգում։ Մարտի 16-17-ին Եվրոպական միության առաքելությունը պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներ։ «Իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասվում է գրառման մեջ։ Մարտի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն երեք անգամ ապատեղեկատվություն էր տարածել՝ պնդելով, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |