Պապիկյան․ Սպառազինության նոր նմուշների գնման պայմանագրեր են ստորագրվել![]() 21 մարտի 2025 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի հանձնաժողովում անդրադարձել է սպառազինության և ռազմատեխնիկայի արդիականացման ծրագրերին՝ նշելով, որ նոր նմուշների ձեռքբերման նպատակով մատակարարման պայմանագրեր են կնքվել մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ։ Նա հավելել է, որ շարունակվել են նաև ինժեներական-ամրաշինական աշխատանքները, իրականացվել են մշտական տեղակայման վայրերի կառուցման և վերանորոգման աշխատանքներ, հայտնում է Radar.am-ը։ Պապիկյանը հայտարարել է, որ, չնայած հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կողմի տեղեկություններին, 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն։ «ՀՀ զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշները սահմանելու նպատակով 2024 թվականին մշակվել, հավանության է արժանացել և հրապարակվել է բանակի կերպափոխման հայեցակարգը։ Բացի այդ, մշակվել է հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը»,- նշել է նա՝ անդրադառնալով կառավարության ծրագրի կատարողականին, որը վերաբերել է պաշտպանության ոլորտին։ Նիստը շարունակվել է փակ ռեժիմով, քանի որ քննարկվելու են տեղեկություններ, որոնք համարվում են պետական գաղտնիք։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |