Դեսպան․ Զարգացումները ՀՀ հարավում՝ Սյունիքում, ուղղակիորեն փոխկապակցված են Իրանի շահի հետ![]() 3 ապրիլի 2025 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ելույթ ունենալով մայրաքաղաքում անցկացվող «Հայք-Իրան-հազարամյա հարևանություն» միջազգային գիտաժողովում, Հայաստան-Իրան հարաբերությունները բնութագրել է որպես՝ «գեոպոլիտիկ, գեոէկոնոմիկ, գեոմշակութային»։ Դեսպանը ընդգծել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում, և թե՛ Կովկասի տարածքում ընթացող զարգացումները փոխադարձ ներգործություն ունեն, իսկ ներկայիս զարգացումները Սյունիքի մարզում ուղղակիորեն առնչվել են Իրանի ազգային շահերին, հայտնում է Panorama.am-ը։ «Իրանը միջազգային սահմանների մեջ փոփոխությունը համարում է իր կարմիր գիծը։ Մեր անվտանգությունը փոխկապակցված է միմյանց հետ։ Մեր և Հայաստանի սահմանը, չնայած կարճ սահման ունենք, բայց համարվում է ամենաապահով սահմաններից մեկը հարևանների հետ։ Մենք երբեք Հայաստանի կողմից սպառնալիքներ չենք զգացել, երբեք էլ Հայաստանը չի զգացել սպառնալիքներ մեր կողմից»,- ասել է դեսպանը։ Մեհդի Սոբհանին նաև նշել է, որ Իրանը չի դիտարկում Հայաստանի շուկան որպես ընդամենը երեք միլիոնանոց սպառողական շուկա, այլ որպես հարթակ՝ ԵԱՏՄ 200 միլիոնանոց բնակչությամբ տարածք մուտք գործելու նպատակով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |