Ջահերով երթն անցել է «Մի՛ ուրացիր» կարգախոսի ներքո![]() 24 ապրիլի 2025 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Երևանում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը, որն այս տարի անցել է «Մի՛ ուրացիր» կարգախոսով։ Այն սկսվել է Հանրապետության հրապարակից և ավարտվել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Երթը 1999 թվականից ի վեր կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ Մինչև երթի մեկնարկը մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները՝ որպես բողոքի գործողություն ժխտողական քաղաքականության դեմ։ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երթից առաջ հայտարարել է. «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն ու որպես նախադեպ, որ չի կրկնվի այն։ Քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, մեղսակից ես դրան», հայտնում է Sputnik Արմենիան։ Գեղամ Մանուկյանը նշել է, որ երբ այսօր պետությունը պետք է հանդես գա որպես ամենաողջամիտ ձայնը ցեղասպանության ճանաչման հարցում, «մենք տեսնում ենք անպատասխանատու զիջումներ և ուրացում», մինչդեռ այս երթը վկայում է արդարության աննահանջ պահանջի մասին։ Երթի մասնակիցները, ջահերից բացի, իրենց հետ կրել են նաև ցուցանակներ՝ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անուններով։ Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրության խորհրդանիշներից մեկն է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |