Փաշինյանը` Կավելաշվիլիին․ Վրաստանն ու ՀՀ–ն ունեն ընդհանուր շահեր, պետք է հարաբերությունները կառուցել դրա վրա![]() 29 ապրիլի 2025 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում ողջունել է Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը և շնորհավորել Միխեիլ Կավելաշվիլիին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Փաշինյանն ասել է, որ շատ է կարևորում Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունները, որոնք արդեն ռազմավարական գործընկերության մակարդակի են հասել: «Միշտ ասել եմ և շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ Վրաստանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա», հավելելով, որ այդ շահերը նաև ամբողջ Հարավային Կովկասի երկարաժամկետ զարգացման շահերի մեջ են տեղավորվում»,–ասել է Փաշինյանը։ Իր հերթին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել. «Ինձ համար մեծ պատիվ է, քանի որ մեր ազգերը դարեր շարունակ ապրում են կողք-կողքի, ավելի քան 3000 տարի է մեր բարեկամությունը, որը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում։ Ես այդ մասին խոսել եմ նաև Հայաստանի նախագահի հետ, և իրոք սա շատ յուրահատուկ է, որ այսօր մեր ազգերը գոյություն ունեն։ Իհարկե, մեր հարաբերությունները պետք է խորանան և զարգանան, նախորդ տարի ստորագրվեց ռազմավարական համաձայնագիրը»: Վրաստանի նախագահը նշել է նաև, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը Հարավային Կովկասը հզոր տարածաշրջան դարձնելու համար: Միխեիլ Կավելաշվիլին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցումը՝ հույս հայտնելով, որ այն շուտով կստորագրվի և տարածաշրջանը կվայելի կայուն խաղաղություն և կայունություն։ 2024-ի հունվարի 27–ին Հայաստանի ե Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ե Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի ե Վրաստանի միջե տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ե Վրաստանի միջե ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |