Կառավարությունը հաստատել է ՀՀ և Ղազախստանի միջև միգրացիոն համաձայնագիրը![]() 30 ապրիլի 2025 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիայի ոլորտում համագործակցությանն ուղղված համաձայնագիրը ։Փաստաթղթով սահմանվել են համագործակցության մի քանի առանցքային ուղղություններ՝ վիճակագրական, իրավական և գիտամեթոդական տվյալների փոխանակում, քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, փորձի փոխանցում, ինչպես նաև գործնական օժանդակություն՝ առաջացող խնդիրների լուծման հարցում։ Նշվել է նաև միգրանտների ու նրանց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանություն և կացության կարգավիճակի հարցերի համատեղ վերլուծություն։ Կողմերը պայմանավորվել են փոխադարձության սկզբունքով ստեղծել արդյունավետ և արագ գործընթացներ՝ միգրացիոն հարցերը կարգավորելու համար՝ ձգտելով ապահովել իրավական հստակություն՝ երկկողմ գործընկերությանը ամուր հիմք տալու նպատակով, հայտնում է Արմենպրեսը։ Բոլոր այս գործողությունները ենթակա են իրականացվելու երկու երկրների ազգային օրենսդրության և միջազգային ստանձնած պարտավորությունների համաձայն։ Նշվել է, որ համաձայնագրի վավերացումը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին՝ ԱՊՀ շրջանակում համագործակցության ամրապնդման և այդ երկրների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Փաստաթուղթը ստորագրվել է 2024–ի ապրիլի 15-ին՝ Երևանում, և այժմ այն ուղարկվելու է Ազգային ժողով՝ վավերացման։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |