ԱԳ փոխնախարարը ՄԱԿ հանձնակատարին է ներկայացրել մարդու իրավունքների բարեփոխումները![]() 1 մայիսի 2025 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ փուլի՝ Հայաստանի ազգային զեկույցի քննարկման շրջանակում, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում ընթացող բարեփոխումները։ Երկու կողմերն էլ կարևորել են գործընկերության շարունակականությունն՝ ընդգծելով Գրասենյակի փորձագիտական ներուժի դերը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներին՝ հատուկ նշելով միջպետական խաղաղ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է նաև հումանիտար հարցերի՝ այդ թվում անհետ կորածների ճակատագրի բացահայտման ու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդ դարձած խաղաղ քաղաքացիների ազատ արձակման հարցերի լուծման կարևորությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |