Եղիշե Կիրակոսյանը փաստաբանական գրասենյակ կհմինի![]() 2 մայիսի 2025 - 11:56 AMT PanARMENIAN.Net - 5 տարի Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրած Եղիշե Կիրակոսյանը կզբաղվի փաստաբանական գործունեությամբ։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա ընդգծել է, որ նպատակ ունենալով պահպանել բարձր մասնագիտական մակարդակը՝ գործընկերոջ հետ հիմնել է փաստաբանական գրասենյակ Գրասենյակն առաջարկում է ծառայություններ մարդու իրավունքների, արբիտրաժային գործընթացների, բիզնես գործարքների և այլ իրավական ոլորտներում։ Կիրակոսյանը մարտի 6-ին հրապարակել էր Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնից հրաժարականի մասին՝ նշելով, որ ցանկանում է առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա։ Կիրակոսյանի հնարավոր հրաժարականի մասին խոսվում էր Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված հայցերից հրաժարվելու համատեքստում, սակայն, պաշտոնապես նման պատճառ չի նշվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |