Ղուկասյանը՝ նոր փոխքաղաքապետի մասին․ Կապ չունի, որ իմ փեսան է, ավելի շատ եմ պահանջելու![]() 2 մայիսի 2025 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել Ավետիս Առաքելյանը. նախագիծը հավանության է արժանացել ավագանու նիստում։Առաքելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել ավագանու 33 անդամից 17-ը, ՔՊ խմբակցությունը ձեռնպահ էր։ Նա կոմունիստական կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համարն է զբաղեցնում, Վարդան Ղուկասյանի փեսան է, Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին եղել է ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ, հայտնում է Radar.am-ը։ «Կապ չունի, որ իմ փեսան է, շատ պատասխանատու եմ ու պահանջելու եմ իրենից ավելի շատ, քան որևէ մեկից։ Շատ դժվար է ինձ հետ աշխատելը, շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ», - ընդգծել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Երկրորդ տեղակալի պաշտոնը վստահվել է Գագիկ Մանուկյանին, ով Վարդան Ղուկասյանի ղեկավարության տարիներին պարբերաբար զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը։ Նա նաև նախկինում ԱԺ պատգամավոր է եղել և հանդիսանում է Հայկոմկուսի Գյումրու քաղկոմի քարտուղարը։ Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |