Հարությունյան. Պետությունն ապահովել է մամուլի ազատությունը, սակայն, այն ընկալվում է որպես սանձարձակություն![]() 3 մայիսի 2025 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի գրանցած առաջընթացի վերաբերյալ արձագանքներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետությունն ապահովել է մամուլի ազատությունը, սակայն, այն ընկալվում է որպես սանձարձակություն։ Ըստ նրա՝ լրատվամիջոցների արագ ինքնակարգավորումը պետք է դառնա օրվա հրամայական։ «Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցներ և լրագրողական միություններ, այսօր հետևել եմ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի լուրջ առաջընթացի վերաբերյալ հրապարակումների մեկնաբանություններին: Հաստատ լուրջ մտորելու տեղ ունեք, որովհետև ակնհայտ է, որ հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն, բայց ձեր կողմից այդ ազատությունը մեկնաբանվում է որպես սանձարձակություն, անհանդուրժողականության հրահրման հնարավորություն, սադրանք հրահրելու միջոց: Մենք շարունակելու ենք ամենաժողովրդավար պետությունների փորձի ներդրումը, բայց ձեր կողմից արագ ինքնակարգավորումը պետք է դառնա օրվա հրամայական: Այլապես հանրությունը ստիպելու է իշխանություններին կարգավորման լուրջ գործիքներ կիրառել, որը դուք կորակեք որպես խոսքի ազատության սահմանափակում: Կոչ եմ անում միասին աշխատել այս իրավիճակը շտկելու համար: Մանավանդ, որ աշխատակազմում ստեղծվել է Մասնակցային և բաց կառավարման վարչություն, որը պատրաստ է քննարկել այդ հարցերը»,–գրել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |