Արշակյանը՝ Փաշինյանի Մոսկվա այցի մասին. Մայիսի 9-ը հավասարապես նաև մեր հաղթանակն է![]() 7 մայիսի 2025 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով Մայիսի 9-ի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ի ՌԴ մեկնելու որոշմանը, հայտարարել է, որ պատերազմը և պատերազմի հաղթանակը հավասարապես նաև հայերին ու Հայաստանին են պատկանում, և դա քննարկման ենթակա չէ: «Մենք 300 հազար զոհ ենք տվել՝ ըստ պաշտոնական տվյալների, բազմաթիվ հերոսներ ենք տվել, ֆաշիզմի դեմ ենք պայքարել մյուս բոլոր ժողովուրդների հետ: Եթե ինձնից ուզում եք որևէ այլ գնահատական, ես չունեմ այլ գնահատական»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։ Անդրադառնալով վարչապետին իմպիչմենտի գործընթացին՝ Հակոբ Արշակյանն ասել է, որ դա անլուրջ հարց է։ «Շատ անլուրջ հարց է, որովհետև որևէ հիմք չկա՝ վարչապետի իմպիչմենտի հարց բարձրացնելու: Դա անիմաստ աղմուկ է այս ամբողջ կարևոր հարցերի շրջանակում»,–ասել է նա։ Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք դա նշանակում է, որ վարչապետը փայլուն է կառավարում երկիրը, Հակոբ Արշակյանը դրական է պատասխանել։ «Այո՛, նա փայլուն կառավարում է բոլոր ոլորտներում»,–ասել է Արշակյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |