2024–ին Թուրքիայից 265 անձ է դիմել ՀՀ քաղաքացիության համար, որից 118–ը ստացել է![]() 8 մայիսի 2025 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի 265 քաղաքացի 2024 թվականին դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Նրանցից 118-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ 57-ը տղամարդիկ են, 61-ը՝ կանայք։ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն՝ անցած տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է ընդհանուր 21,476 դիմում, իսկ 4202 անձ էլ դիմել է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար, հայտնում է Factor.am-ը։ Քաղաքացիության համար դիմողների մեջ ամենամեծ թիվը կազմում են Ռուսաստանի քաղաքացիները՝ 9825, ապա Վրաստանի՝ 1937, Սիրիայի՝ 884, Լիբանանի՝ 539, Իրանի՝ 523, Ուկրաինայի՝ 453, ԱՄՆ-ի՝ 144, Թուրքմենստանի՝ 132, Բելառուսի՝ 96, ևս 6678-ը՝ այլ երկրների։ Թե այս քաղաքացիներից քանիսն են ծագումով հայ, ծառայությունը չի նշում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |