Գագիկ Բեգլարյանի՝ փողերի լվացման գործը դատարանում է. Վնասը կազմում է 2.3 մլրդ դրամ

Գագիկ Բեգլարյանի՝ փողերի լվացման գործը դատարանում է. Վնասը կազմում է 2.3 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան։ Այդ մասին ԱԺ-ում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Այդ վարույթով պետությանը և համայնքին պատճառված վնասը կազմել է 2 մլրդ 327 մլն դրամ։ Խոսքը 27 անշարժ գույքի վաճառքի, կամ նվիրատվության, կամ ձևական աճուրդների միջոցով օրինականացման մասին է»,–ասել է նա։

 Ուշագրավ
---